«Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին». ռուս փորձագետ
Ռուս փորձագետ, միջազգայնագետ Նիկոլայ Պլատոշկինը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին, փոխանցում է Rusarminfo-ն: «Հայաստանը մեր պաշտոնական դաշնակիցն է, 1997թ.-ից բարեկամության և փոխաջակցության մասին պայմանագիր է ստորագրվել, և Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում պարտավոր ենք օգնել Հայաստանին: Ադրբեջանը չի ցանկանում մեզ հետ նման պայմանագիր ստորագրել և իր տարածքում ռուսական բազա տեղակայել, դա նրանց իրավունքն է, սակայն հայերը ցանկանում են: Այդ դեպքում ինչո՞ւ մենք պետք է նույն կերպ վերաբերվենք այդ երկու երկրներին»,- ասել է փորձագետը: Պլատոշկինը հավելել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բոլոր նստաշրջաններում քվեարկում է Ռուսաստանի օգտին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը քվեարկում է ԱՄՆ-ի օգտին: Բացի այդ, փորձագետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները 300-400 տարեկան են, և Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է, որը կանգնած է Ռուսաստանի կողքին բոլոր խոշոր հակամարտություններում: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00