Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է տարածել

460
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 11:20
Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է տարածել

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարություն է տարածել.

«Սիրելի հայրենակիցներ

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության և Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին, բոլոր կամավոր աջակիցներին և ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության և մասնակցության համար:

Ցավոք սրտի, մթնոլորտի գերհուզականության պատճառով մեր որոշ հայրենակիցներ, այդ թվում՝ մեր Կուսակցության անդամներ և աջակիցներ, հիմնականում առցանց տիրույթում թույլ տվեցին անցանկալի, երբեմն՝ կոռեկտության սահմանն անցնող, զեղումներ, որոնք կամա թե ակամա կարող են վիրավորել տարբերվող տեսակետներ ունեցող մեր հայրենակիցների ու քաղաքացիների արժանապատվությունն ու զգացմունքները:

Հորդորում եմ լինել հանդուրժող, ոչ մի պարագայում չանցնել կոռեկտության սահմանը և չվիրավորել դիմացինին:

Համոզված եմ, որ Արայիկ Խանդոյանն իր լուսե ժպիտով կմիավորեր բոլորիս և կասեր, որ մենք նույն Հայրենիքի զավակներն ենք և պարտավոր ենք սիրել, հարգել ու հանդուրժել միմյանց:

Սեր և խաղաղություն ամենեցուն»: