Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մեկնարկել է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

342
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 11:00
Մեկնարկել է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: Սպասվում է, որ ՀՀ վարչապետը կհայտարարի իր հրաժարականի մասին: Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում ընդամենը 5 հարց է ընդգրկված:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Աժ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի մոտավոր 9-ին-10-ին: «Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»,- նշել էր նա:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չառաջադրի և չընտրի վարչապետի թեկնածու, ինչից հետո օրենսդիր մարմինը ցրվում է օրենքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։