«Ինչքան շուտ ընդլայնենք ու խստացնենք մեր օրենսդրական դաշտը, այնքան օրինապաշտ կդառնա մեր ժողովուրդը». Երջանիկ Աբգարյան
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդը միշտ պահանջողի դերում է: Դա իր իրավունքն է: Կան նաև օրենքներ, որ հենց նույն ժողովրդին պարտադրում են կատարել պետության պահանջները: Բայց արի ու տես, որ քաղաքացիների մի ստվար մասն ամեն օր չի կատարում այս կամ այն օրենքի, ենթաօրենսդրական ակտի, կառավարության որոշման պահանջները: Սա շատ տարածված երևույթ է եղել այլևայլ երկրներում: Սրա դեմ պայքարը որոշակիորեն հաջողվել է միայն այն երկրներում, որոնք ունեցել են խիստ, երբեմն՝ դրակոնյան օրենքներ՝ օր.՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում և այլն: Ի՞նչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ եթե պետության հսկիչ մարմինները չեն կարողանում խանութներից ստանալ ճիշտ հաշվետվություն նրանց առևտրի մասին, որովհետև վաճառողները հսկիչ կտրոն չեն տրամադրել գնորդներին և վերջիններս էլ չեն պահանջել այդ կտրոնը, ապա ե՛ւ վաճառողները, ե՛ւ գնորդները պետք է հավասարապես վարչական պատժի ենթարկվեն օրենքով: Բազմաթիվ այսպիսի երևույթներ կան մեր երկրում, որ պահանջում են երկկողմ պատասխանատվություն: Ինչքան շուտ ընդլայնենք ու խստացնենք մեր օրենսդրական դաշտը՝ այնքան ժամանակի ընթացքում օրինապաշտ կդառնա մեր ժողովուրդը, իսկ բյուջեն էլ չի մնա այս ողորմելի վիճակում»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36