Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բաց պատշգամբի փլուզման հետևանքով տուժած բնակիչը մահացել է

374
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 19:10
Բաց պատշգամբի փլուզման հետևանքով տուժած բնակիչը մահացել է

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:46-ին «911» ծառայությանն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի բաց պատշգամբը փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Ֆ. Գ.-ին պատկանող տան բաց պատշգամբը (մոտ 6 քմ), ինչի հետևանքով պատշգամբում գտնվող Ֆ. Գ.-ն (1943 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային. Ֆ. Գ.-ն հոսպիտալացվել է Աղիտուի հոսպիտալ, որտեղ մահացել է: