Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մայրության նպաստի վերաբերյալ ի՞նչ նախագիծ է շրջանառության մեջ դրել Գևորգ Գորգիսյանը

373
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 16:45
Մայրության նպաստի վերաբերյալ ի՞նչ նախագիծ է շրջանառության մեջ դրել Գևորգ Գորգիսյանը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Այսօր շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով կկարգավորվի հետևյալ խնդիրը.
հաճախ, մայրության նպաստ ստանալիս, գումարի չափը գերազանցում է հարկային օրենսգրքով սահմանված շեմը, ինչի արդյունքում հարկումը կատարվում է օրենսգիքով սահմանված այլ՝ առավել բարձր դրույքաչափով, իսկ նախագծով առաջարկում եմ հարկումը կատարել նույն դրույքաչափով, ինչ ամսական եկամտի դեպքում է կիրառվում»։