Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ահազանգ է ստացվել, որ Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբ է դրված. կատարվում է տարհանում

488
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 15:25
Ահազանգ է ստացվել, որ Աջափնյակի թիվ 155 դպրոցում ռումբ է դրված. կատարվում է տարհանում

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի թիվ 155 դպրոցում ռումբ է դրած և այն պայթելու է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարներ, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներ, ինչպես նաև ոստիկանության կինոլոգներ։ Այս պահին դպրոցում տեղի է ունեցել աշակերտների և ուսուցիչների տարհանում, և ոստիկաններն ու փրկարարները կատարում են որոնողական աշխատանքներ։