Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ազնավուրի՝ Charlie Hebdo-ում հայտնված ծաղրանկարը զայրացրել է վերջինիս ընտանիքին

312
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 14:20
Ազնավուրի՝ Charlie Hebdo-ում հայտնված ծաղրանկարը զայրացրել է վերջինիս ընտանիքին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, մեկնաբանել է ֆրանսիական Charlie Hebdo երգիծաթերթի համարում հոր մահից հետո արված ծաղրանկարը:

«Ազնավուրի ընտանիքը բարձր է նողկալի Charlie Hebdo-ից: Հուսով եմ նման ծաղրանկար կանենք, երբ ձեր ընտանիքի անդամներից մեկը մահանա և կնայենք ձեր դեմքերին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեդա Ազնավուրը:

Ծաղրանկարում Ազնավուրը պատկերված է հիվանդասենյակում՝ մկրատը ձեռքին, որով կտրում է թթվածնի խողովակը: