Մեկնարկել է Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը
![]() Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին՝ հոկտեմբերի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Երեկոյի ընթացքում, բացի վերնոշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրել է «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Վահրամ Բաբայանը մեծ ոգոևորությամբ է ընդունել Կամերային նվագախմբի կատարումները՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հոտընկայս ծափահարելով կոլեկտիվին: Կոմպոզիտորը փաստում է՝ իր երաժշտությանը նվիրված առաջին փառատոնը Հայաստանում կազմակերպվել է 1998 թվականին, երկրորդը՝ 2005-ին: Առանձին փառատոն կազմակերպվել է նաև Ֆրանսիայում՝ 2014 թվականին: Այս տարի անցկացվող հայաստանյան երրորդ փառատոնը ներառելու է չորս համերգ: Անդրադառնալով Կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաբայանը ընդգծել է՝ կոլեկտիվն ու Վահան Մարտիրոսյանը հասցրել են ներկայացնել իր գործերը: Երկկողմ համագործակցությունը շատ դրական ու բարձր է գնահատում: Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ: Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում: ![]() ![]() |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26


