Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
«Յոթ մուսաների այգում» ավանդույթ են դարձել արվեստին, մշակույթին նվիրված միջոցառումներն ու տոները: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Ծիրանատոնին հաջորդեց Ընկուզատոնը: Ավանդույթի համաձայն՝ երգիչներ, գրողներ, նկարիչներ հավաքվեցին մեկ վայրում՝ նշելու մշակութային օրը: Կազմակերպիչ գրող, գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի այգում տասը տարուց ավել է, որ կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ. «Ուրախ եմ, որ իմ այգին դառնում է արվեստագետների հավաքատեղի, որտեղ ավանդական դարձող պտղատոների օրերին հնչում են հայոց երգերը, բանաստեղծությունները, օրհնանքներն ու կարգախոսները՝ բնական, բանական, հոգևոր-մշակութային կյանքով ապրելու համար»,- MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում նշեց գրողը՝ ավելացնելով, որ ամեն տարի այգում կազմակերպվում է երկու տոն՝ Ծիրանատոնը և Ընկուզատոնը, նշվում են նաև դեղձի, կեռասի և այլ մրգերի օրերը: 2002 թվականի նոյեմբերի 15-ին, Աշտարակ-Օշական ճանապարհից քիչ հեռու՝ Քասախ գետի աջ ափին գտնվող հողատարածքում Արևշատ Ավագյանի նախաձեռնությամբ ծառատունկ կազմակերպվեց: Շուրջ 70 մտավորականներ, գրողներ, գիտնականներ, գեղանկարիչներ, երաժիշտներ, լրագրողներ ծառեր տնկեցին՝ հիմնադրելով այգին: «Տարիներ շարունակ գեղանկարիչները նկարել են այգին, երգահանները երգեր նվիրել, բանաստեղծներն այստեղ ստեղծագործել են, և այսօր այն կոչվում է «7 մուսաների այգի». խոսքը, գույնը, մեղեդին՝ մեկ վայրում: Թեև այսօր այդ մտավորականներից շատերն այլևս կենդանի չեն՝ Սեն Արևշատյան, Անահիտ Սահինյան, Հրաչյա Մաթևոսյան և այլք, սակայն ծառերն արդեն վաղուց բարձրացել ու բերք են տալիս: Սովորության համաձայն՝ միջոցառումն սկսվում է Օշական գյուղում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում՝ մոմավառությամբ, ծաղիկներ խոնարհելով Մաշտոցի շիրիմին: Այստեղից հետո ուղևորվում են այգի: Գրողի խոսքերով՝ այսօր այդ տոնախմբություններին մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, 90-ն անց մտավորականներից մինչև երիտասարդներ ու երեխաներ: «Երիտասարդները գալիս, սովորում են, սերունդների միջև ստեղծվում է անմիջական շփում: Լսում են ասմունքը, երգը, տեսնում են գույները, շփվում են մշակույթի գործիչների հետ»,- նշում է Արևշատ Ավագյանը: |
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ՝ Հաագայում
16300:24Փաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը (տեսանյութ)
90Երեկ, 21:54Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
13918.04.2024, 20:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
36217.04.2024, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
74216.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
77616.04.2024, 14:18