Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Պետք ա Հայկ Մարությանին խորհուրդ տալ, որ որևէ հարցի պատասխանելուց զգույշ լինի և չկիրառի շանտաժային ոճ». Հակոբ Բադալյան

323
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 12:15
«Պետք ա Հայկ Մարությանին խորհուրդ տալ, որ որևէ հարցի պատասխանելուց զգույշ լինի և չկիրառի շանտաժային ոճ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի նոր քաղաքապետին կարմիր գծերի մասին հարց են տալիս, նա ասում ա՝ ուզում եք մանկապարտեզները չնորոգե՞նք: Նախ, պետք ա Հայկ Մարությանին խորհուրդ տալ, որ որևէ հարցի պատասխանելուց զգույշ լինի և չկիրառի շանտաժային ոճ (էս վերագրենք անփորձությանը): Երկրորդ՝ կան մի քանի առանցքային, հիմնարար հարցեր, որոնց վերաբերյալ արդեն իսկ պետք էր ունենալ շատ թե քիչ կոնցեպտուալ պատասխան և կարծում եմ ավագանու 57 անդամը բավարար էր խելք խելքի տալու և արդեն իսկ էդ հարցերի վերաբերյալ ամբողջական պատասխաններ ունենալու համար: Դրանց թվում են կարմիր գծերը: Դրանք պետք ա լինեն, բայց ոչ թե ընենց, ոնց որ էսօր կան: Ու էդ հարցն ունի շատ պարզ պատասխան, որի համար բացարձակապես չկա շանտաժի կարիք»: