Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ ամենօրյա կյանքին վերաբերող խնդիրներին». Բորիս Նավասարդյան

206
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 11:40
«Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ ամենօրյա կյանքին վերաբերող խնդիրներին». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ֆրանկոֆոնիան ստացվեց, հայկական ֆուտբոլը չվերածնվեց: Արտահերթ ընտրությունների այս տարի անցկացման հարցը, համոզված եմ, լուծվեց, նոր Ընտրական օրենսգիրքը, եթե ընդունվի էլ, հեռու է լինելու իդեալականից: Երևանի քվեարկությամբ հեղափոխական իշխանությունը ձեռք բերեց վստահության քվե, Արցախի շուրջ լարվածությունը որքան հնարավոր էր նվազեցվեց: Ազնավուրին պատվով ճանապարհեցինք, կարևոր տոները լավ֊վատ տոնեցինք, երկրաշարժի 30-ամյակը, ամենայն հավանականությամբ, որպես առանձնահատուկ իրադարձություն չի դիտակրվում: Բոլոր հիմնական ուղղություններով պաշտոնական այցեր իրականացվել են, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները համեմատաբար կոնկրետացվել են, ԵՄ հետ խիստ կարևոր համաձայնագրի իրականացման նպատակով աշխատանքերը վերջապես տեղից շարժվում են: Ում հաջողացրինք՝ պաշտոնից ազատեցինք, պատասխանատվության ենթարկեցինք, մնացածի հարցերի, ուզենք֊չուզենք, ձգվում են: Մի խոսքով, անմիջապես պահանջվող գործողությունները հնարավորությունների ու կարողությունների չափով կատարվել են: Այդ առումով ունենք այն, ինչ ունենք: Ժամանակը չի՞ ավելի մեծ լրջությամբ անդրադառնալ սովորական, ամենօրյա կյանքին վերաբերող խնդիրներին, որոնք կան բոլոր ոլորտներում»: