Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.

«Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ». Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան

265
Կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ., 13:55
«Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ». Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան

Արցախում հերոսաբար զոհված գյումրեցի Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան: Ջեբրայիլում նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանը թշնամու հարձակման ժամանակ նետվել է առաջնագիծ ու կարողացել է ոչնչացնել թշնամու 3 տանկ: «Կյանքով լեցուն, հումորով, տունն ուրախություն բերող»,- այսպես է որդուն բնութագրում հերոսի մայրը՝ Գոհար Աբգարյանը:
«Տիգրանի հետ կռվի դուրս գալը հեշտ բան չէր, նա պրոֆեսիոնալ էր որպես տանկիստ. քանդում ու հավաքում էր տանկը: Լինելով ձախլիկ՝ էնքան ճարպիկ էր, էնպես էր խուսանավում, որ դիմացինը մինչև կողմնորոշվեր, նա կոչնչացներ… Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ, ուղղակի հեշտ չի եղել հին տանկով ժամանակակից՝ S-90Ս տանկերի դեմ դուրս գալը»,- նշել է Տիգրան Աբգարյանի եղբայրը:
Տիգրանի հարազատները նշում են, որ միշտ սպասելու են նրա վերադարձին:

«Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ». Ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 22 տարեկան