Կրակոցներ Երևանի կենտրոնում. ձերբակալվել է հանցագործ աշխարհում հայտնի Նորատուսցի Արան
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է աղբյուրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողներն ու ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կրակոցները արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը, ով նշված ակումբում կոպիտ կերպով խախտելով հասարարական կարգը՝ ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդունքում Ա. Բանդուրյանը, ով հանցագործ աշխարհում հայտնի է որպես Նորատուսցի Արա, մեղայականով ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հետաքննչի որոշմամբ ձերբակալվել է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Հաջորդը Սյունիքն է, հետո Արարատն ու Վայոց ձորը»․ Սոֆյա Հովսեփյան
3500:36Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին (տեսանյութ)
6500:00«Հիմա էլ լռե՞նք»․ Թագուհի Թովմասյան
65Երեկ, 23:48Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
74Երեկ, 23:30«Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել»․ Ոսկան Սարգսյան
69Երեկ, 23:18Բաղանիս և Ոսկեպար համայնքների բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում
74Երեկ, 22:30