Երևան`   +10 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Հայկ Մարությանի գրառումը` տրանսպորտի թանկացման վերաբերյալ

157
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 22:55
Հայկ Մարությանի գրառումը` տրանսպորտի թանկացման վերաբերյալ

Քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի Երևանցիներ, նոր նկատեցի որ համացանցում տարածում են լուրեր, որ ես խոսել եմ տրանսպորտի թանկացման մասին:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, ինչպես և 5 տարի առաջ այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար:
Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա:
Հ.Գ. Հարգելիներս միշտ դիտեք տեսանյութը, և մի հավատացեք հոդվածների վերնագրերին:
Հ.Գ.Գ. Համոզված եղեք՝ ես ձեզանից մեկն եմ և միշտ ձեր կողմից եմ: Շնորհավորանքների համար շատ շնորհակալ եմ»: