Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ողբերգական դեպք Էջմիածնում. 55-ամյա տղամարդու դին դուրս են բերել հողաշերտի տակից

571
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 19:05
Ողբերգական դեպք Էջմիածնում. 55-ամյա տղամարդու դին դուրս են բերել հողաշերտի տակից

Արմավիրի մարզում, հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:20-ի սահմաններում, Էջմիածնի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Էջմիածին քաղաքի Սբ. Մարիանե փողոցի բնակիչ, 55-ամյա Արայիկ Սարգսյանն էր, ով մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի 59 շենքից:

Աղբյուրի տեղեկություններով, նշված շենքի հիմքերն ամրացնելու նպատակով շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տեղի է ունեցել հողի փլուզում, եւ այն լցվել է Ա. Սարգսյանի վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Կա նաեւ վարկած, որ նշված հատվածում աշխատանքներ կատարելու թույլատվություն ժամանակին չի տվել Վաղարշապատի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, քանի որ այն իրենից վտանգ է ներկայացրել, այդ թվում՝ մասնագետների կարծիքով, շենքի հիմքերը կթուլանային: