Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Նման հանգստությունն իր լավ և վատ կողմերը կարող է ունենալ». Աշոտ Ասատրյան

140
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 17:30
«Նման հանգստությունն իր լավ և վատ կողմերը կարող է ունենալ». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջնագծում որոշակի հանգստություն է տիրում, որոշ վայրերում նույնիսկ իրավիճակը չափից շատ հանգիստ է։ Ըստ երևույթին դա պայմանավորված է Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունից։

Առաջնագծում իրավիճակի լարվածության թուլացմանը ուղղված քայլերից ամենահեշտը քայլը արված է՝ բանավոր պայմանավորվածությունը, սակայն պետք է այժմ առավել լուրջ քայլեր իրականացնել, որպեսզի ադրբեջանական կողմը չփորձի դա հետագայում ծառայեցնել իր շահերին։

Նման հանգստությունը իր լավ և վատ կողմերը կարող է ունենալ։ Լավ է, որ այս պահին մեր բանակի զինծառայողները առավել հանգիստ պայմաններում են պահպանում հայրենիքի սահմանները, սակայն պատերազմական դրության մեջ գտնվող երկրում բանավոր պայմանավորվածությամբ հանգստությունը, երբ մի քիչ երկար է տևում ու դրան համապատասխան ընթացք չի տրվում, ապա հետագայում ժողովուրդը սովոր է դրան, բայց դրա միանգամից խախտումը պանիկայի առիթ է դառնում։

Անկախ ամեն ինչից մեր զինվորները չեն կորցնում իրենց զգոնությունը, չեն թուլացնում հսկողությունը ու ցանկացած պահի պատրաստ են պատժել թշնամուն իր կատարած սադրանքների համար։

Մեզանից հասնում է ամուր պահենք զինվորների թիկունքը, թե որպես քաղաքացի և թե որպես պետական պաշտոնյա։ Բոլոր շերտերը պետք է միշտ զգոն լինեն, որպեսզի զինվորը առավել ամուր կանգնած լինի իր սահմանին։

Բոլորին անփորձանք ծառայություն»։