Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 21 հոկտեմբերի, 2018 թ.

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

186
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 17:10
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«Shamshyan.com կայքը երեկ երեկոյան հաղորդագրություն է տարածել հետևյալ վերնագրով «Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. դեսպանատան ծառայողները ոչ մի միջոց չեն ձեռնարկել մահացածի հարազատների վիշտը սփոփելու համար»։

Հայտնում ենք, որ վերոնշյալ հաղորդագրության մեջ դեսպանությանն առնչվող հատվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն և դեսպանությունը պահանջում է հերքում։

Հոկտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանություն են դիմել հոկտեմբերի 8-ին մահացած քաղաքացի Սամվել Գևորգյանի բարեկամները։

Վրաստանում ՀՀ հյուպատոսը նրանց տրամադրել է իրավաբանի հեռախոսահամար և նշել, որ իրավաբանն անվճար (դեսպանության հաշվին) կկատարի խորհրդատվական ցանկացած աշխատանք փաստաթղթային հարցերն արագ լուծելու համար, բացի այդ նրանց տրամադրվել է գործով զբաղվող քննիչի տվյալները։

Ապա դրա մասին տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով բարեկամներին հրավիրել է դեսպանություն՝ նրանց հետ հանդիպելու և ցանկացած հարցով օգնելու համար։

Սակայն բարեկամներն այդպես էլ չեն ժամանել դեսպանություն»։