«Արմեն Սարգսյանը «ոչ պաշտոնական» բանակցություններ է վարել Սերգեյ Լավրովի հետ». Коммерсант
Ռուսական Коммерсант պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի մասին: Պարբերականի աղբյուրի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի սկզբին Նյու Յորք և Փարիզ կատարած այցերից հետո՝ ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով: «Տեղեկությունն այն մասին, որ Արմեն Սարգսյանը ժամանել է Մոսկվա և հանդիպել Սերգեյ Լավրովի և Գրիգորի Կարասինի հետ, հաստատել են ՌԴ պետական կառույցներում: Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա էր ժամանել հուլիսին: Սակայն այս անգամ նրա այցի մասին չի հայտարարվել, քանի որ ոչ պաշտոնական բնույթ է կրել»,- գրում է Коммерсант-ը: Նշվում է, որ բանակցությունների գլխավոր թեման են դարձել հայ-ռուսական հարաբերությունները, իրավիճակը ՀՀ-ում՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00