Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Աղքատ երկրում գերհարստացած, իր կենսագրության մեջ մարտի 1 ունեցող Քոչարյանին հիմա և այսուհետ ո՞վ քվե կտա». Ոսկան Սարգսյան

524
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 15:20
«Աղքատ երկրում գերհարստացած, իր կենսագրության մեջ մարտի 1 ունեցող Քոչարյանին հիմա և այսուհետ ո՞վ քվե կտա». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռոբերտ Քոչարյանը լավ գիտի՝ որևէ լուրջ կուսակցություն չի համաձայնի իր հետ մասնակցել դեկտեմբերին կայանալիք ԱԺ ընտրություններին: Նոր կուսակցություն հիմնելու դեպքում, մեծ փողեր ծախսելու պարագայում անգամ ինքը չի կարող հայտնվել խորհրդարանում: Այդ պատճառով չի մասնակցելու ընտրություններին: Տեսել եմ, որ 20 տարի առաջ՝ 1998-ի նախագահական ընտրություններում նա ոնց էր նոյեմբերյանցիներին խնդրում իրեն ձայն տալ, բայց չտվեցին: Այն ժամանակ նա Հայաստանի հաշվին դեռ չէր հարստացել, ոչ էլ իր անունը Հայաստանում կատարված քաղաքական սպանություններին առնչվում էր: Նախագահ լինելու 10 տարիներին աղքատ երկրում գերհարստացած, իր կենսագրության մեջ մարտի 1 ունեցող Քոչարյանին հիմա և այսուհետ ո՞վ քվե կտա»: