Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg-ին
«Թավշյա հեղափոխությունից 5 ամիս անց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով սերտ կապեր ունի Կրեմլի հետ, հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն՝ ՀՀ նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»,- գրում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանը քննատում է ՀՀ այսօրվա իշխանությունների «հեղափոխական ռոմանտիզմը»: «Ես տեսնում եմ նոր կառավարության թերությունները, հասկանալի չէ, թե ինչպես է իշխող կուսակցությունն իր վրա վերցնելու պարտավորությունները: Ակնհայտ է, որ նրանք չեն ներգրավվում պրոֆեսիոնալներին: Հեղափոխական ռոմանտիզմը, անշուշտ, հակառակ արդյունքը կունենա»,- գործակալություն հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Որքան հասկանում եմ, ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին, և դա կլինի Փաշինյանի անձնական հաղթանակը: Բայց դա կլինի նաև պետականության պարտությունը»,- ասել է նա: «Նման մոդելը չի կարող հաջողված լինել, քանի որ մեկ քաղաքական մենաշնորհ փոխարինվում է մյուսով»,- հավելել է ՀՀ երկրորդ նախագահը: Bloomberg-ը հավելում է, որ Քոչարյանն իր առջև խնդիր չի դնում՝ երկրի ղեկին վերադառնալու համար: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36