Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.

«Կանադան շարունակում է աջակցությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում». Ջասթին Թրյուդո

91
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 12:55
«Կանադան շարունակում է աջակցությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում». Ջասթին Թրյուդո

Կանադայի վարչապետին տեղյակ պահեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Այս մասին այսօր Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները տեղի են ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և կարևոր է, որ հարցի կարգավորումը տեղի ունենա բացառապես խաղաղ ճանապարհով:

Իր հերթին, Կանադայի վարչապետը հավաստիացրել է, որ Կանադան շարունակում է աջակցությունը հիմնախնդրի կարգավորման գործում:

«Կանադան կոչ է անում խաղաղ բանակցությունները շարունակել, հուսով ենք, որ այն կլուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: