«Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես». Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90-ամյակը
![]() «Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և´ շատ տխուր, և´ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։ Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և´ պետք է ցավացնի, և´ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ, եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի´ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»,- մի առիթով ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: Այսօր հայազգի մեծ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 90- ամյակը: Վարպետին ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորոկան ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, սիրելի Վարպեերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։ Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»,- մաղթել է վարչապետը: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54

