Փառատոնի բացմանը կհնչի Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված սիմֆոնիան
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի բացման համերգին: Փառատոնի մեկնարկը կտրվի հոկտեմբերի 14-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգով: Երեկոյի ընթացքում նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: «Փառատոնի շրջանակում երեք համերգ կանցկացվի Երևանում, մեկն էլ Իջևանում: Բացմանը ելույթ կունենա Կամերային նվագախումբը, որը Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ տարբեր առիթներով նվագել է իմ ստեղծագործությունները: Այս համերգին նվագախմբի կատարմամբ կհնչի չորս ստեղծագործություն»,- նշում է կոմպոզիտոր Վահրամ Բաբայանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 14-ի համերգին կներկայացվեն «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները: Կհնչի նաև Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործը, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը 9 տարեկանում: Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ: Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում՝ ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում: |

Մահացել է վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը (տեսանյութ)
215Երեկ, 23:58
«Շատերից մեկը» սերիալը Apple TV+-ում դիտումների ռեկորդ է սահմանել
290Երեկ, 22:36
Բացվել է մեծանուն գեղանկարիչ Գրիգոր Աղասյանի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը (լուսանկար)
118Երեկ, 21:42
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
159Երեկ, 18:54
Սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
135Երեկ, 03:24
Անա դե Արմասը ճանաչվել է 2025 թվականի ամենագեղեցիկ դերասանուհի
288Երեկ, 00:26
