Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

«Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ». Բրիջիթ Մակրոն

184
Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 15:20
«Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ». Բրիջիթ Մակրոն

«Հայաստանում մեզ այնքան լավ ենք զգում, որ չենք ուզում հեռանալ»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն, ում հիացրել է Հայաստան կատարած ճամփորդությունը:

Նա հավելել է, որ Հայաստան գալով ավելի շատ բան են հասկացել երկրի մասին:

«Արտառոց ուղևորություն է, որի մասին երկար կհիշենք ու կրկին կայցելենք»,- նշել է Բրիջիթ Մակրոնը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի առաջին տիկինը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել էր Երևանի մի շարք թանգարաններ: Նրանք եղել են Երվանդ Քոչարի թագարանում, ապա քայլել դեպի Կասկադ՝ այցելելով Գաֆեսճյան արվեստի կենտրոն։