Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

641
Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 10:05
Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր

Հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետևաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: