Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը». Հրանտ Բագրատյան

1116
Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 10:25
«Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձել է «ԱդեկվաԴ» հաղորդման հեղինակներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։ Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նա է, որ ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության։ Հարց է ծագում, ո՞րն է տարբերությունը Մարալիկի խուլիգանների և Սերժ Սարգսյանի թաղային հեղինակությունների միջև»։

Հիշեցնենք, որ Մալյանը հայտարարել էր, որ, ըստ երևույթին, իրենց վրա հարձակվողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև իրենց հակահեղափոխական էին անվանում։