Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.

Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել

163
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 18:05
Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել

Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել վերջինիս հոգեհանգստի և հուղարկավորության միջոցառումների մասին:

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, ընկերները և մտերիմները Վահագնի թաղամասի մոտից կմեկնեն Ծաղկահովիտ, որի Մշակույթի տանը՝ ժամը 12:30-ից մինչև երեկո, ներկաները կարող են վերջին հրաժեշտը տալ Արայիկ Խանդոյանին:

Հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, տեղի կունենա Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը:

Հոկտեմբերի 14-ին՝ Երևանում՝ հոգեհանգստի վայրում, հոգեհանգստյան ծես, որից հետո հուղարկավորության թափորը կշարժվի դեպի Եռաբլուր:

Հոգեհանգստի վայրի, հոգեհանգստյան ծեսի և հուղարկավորության ժամերի մասին կտեղեկացվի լրացուցիչ: