Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ». Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

178
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 12:55
«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ». Մակրոնի գրառումը Ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկանում ենք, որ թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է.

«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:
Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»: