Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.

«Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները». Կանադայի վարչապետ

122
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 12:25
«Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները». Կանադայի վարչապետ

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ելույթով հանդես եկավ նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Շատ քաղաքացիներ իրենց հեռու են զգում ժամանակակից աշխարհից: Ֆրոնկոֆոն երկրները պետք է լուծեն այս խնդիրները: Տասը ամենաարագ զարգացող պետություններից հինգը Ֆրանկոֆոն պետություններ են: Մեր պատասխանատվությունն է հավասար հնարավորություն ստեղծել երիտասարդներին՝ սովորելու համար: Կանադան կշարունակի պաշտպանել Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները՝ մարդու իրավունքները: Պետք է նաև աշխատենք այն ուղղությամբ, որ ինտերնետային տիրույթում ֆրանսերենը չարձանագրի հետընթաց: Պարտավորենք վերաիմաստավորել միասին ապրելու կարգախոսը՝ մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է Թրյուդոն:

Ջասթին Թրյուդոյի ելույթը