Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Փաշինյանի նախաձեռնությա՞մբ է վերաբացվել Ալրաղացի Լյովիկի դեմ գործը. «Ժամանակ»

139
Հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ., 09:30
Փաշինյանի նախաձեռնությա՞մբ է վերաբացվել Ալրաղացի Լյովիկի դեմ գործը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ մամուլում ուշագրավ տեղեկություն եղավ, որ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա 2008թ. կատարված ավազակային հարձակման իրական պատվիրատու Ալրաղացի Լյովիկի՝ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց այդ գործով 15 տարի անազատության դատապարտված նախկին գործարար, «Կոշիկի աշխարհ» ՍՊԸ հիմնադիր Արայիկ Կարապետյանը։

Ըստ մեր տեղեկությունների՝ 2010թ․Արայիկ Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նստած է եղել նույն խցում։ Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը հոդվածներից մեկում հատուկ անդրադարձել է Արայիկ Կարապետյանի քրեական գործին։

Բացառված չէ, որ 10 տարվա վաղեմության գործի վերաբացումը, որով մի շարք անձինք դատապարտվել են 15 տարվա անազատության, կապված է նաև Փաշինյանի սեփական նախաձեռնության հետ, քանի որ նույն խցում լինելով՝ վարչապետին կարող էին շատ ուշագրավ տեղեկություններ հայտնի լինել»։

Մանրամասները՝ թերթի համարում: