Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.

«Ի՞նչ հուշարձան է, ի՞նչ է գրված բանալու վրա». Ռուբեն Շուխյան

196
Ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ., 01:10
«Ի՞նչ հուշարձան է, ի՞նչ է գրված բանալու վրա». Ռուբեն Շուխյան

Պատմաբան Ռուբեն Շուխյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Սա «Երևանի բանալի» հուշարձանն է Հյուսիսային պողոտայում: Այն գտնվում է պողոտայի սկզբնամասում՝ Աբովյան փողոցի կողմից: Շատ լավ է, հրաշալի է, որ կա մեր 2800-ամյա մայրաքաղաքի բանալին խորհրդանշող այսպիսի հուշարձան: Բայց... Նկատած կլինեք հավանաբար, թե ինչպես են այստեղ մշտապես լուսանկարվում Երևան այցելած զբոսաշրջիկները՝ անցորդներին հարցնելով. ի՞նչ հուշարձան է սա, ի՞նչ է գրված բանալու վրա և ի՞նչ զինանշան է պատկերված: Այստեղից մի առաջարկություն. կարծում եմ, նպատակահարմար կլիներ, որ հուշարձանի մոտ տեղադրվի մի ցուցանակ (իհարկե նաև անգլերենով), որտեղ հստակ նշված կլինի, թե ինչ հուշարձան է այն, ինչ զինանշան է և ով է հեղինակը»: