Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իրականացվելիք մշակութային ծրագրերը
![]() Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կիրականացվեն հետևյալ մշակութային ծրագրերը.
◆ «Ֆրանկոֆոնիայի ավան» Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-20:00-ն, Ազատության հրապարակում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Ավանում ներկայացված կլինեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ՝ շուրջ 30 պետություններ և գործընկեր կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառքի ձևաչափով: Տաղավարներում կանցկացվեն նաև քննարկումներ, վարպետության դասեր: Ավանի տարածքում, այդ օրերին հյուրընկալվող երկրների և Հայաստանի արտիստների կողմից նախատեսվում են ելույթներ՝ երգ, պար, թատերական ներկայացումներ. ծրագիրը կազմել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
◆ Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» ներկայացում Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթղը» թատերական միությունը կներկայանա Յասմինա Ղեզայի «Սպանդի աստվածը» պիեսի բեմադրությունով. ներկայացումները՝ Երևանում հոկտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին և 20-ին, ժամը 19:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ Գորիսում՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին: ◆ Թանգարաններ |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
