Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

«Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե». Սոնա Աղեկյան

131
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 15:05
«Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե». Սոնա Աղեկյան

«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ երեկոյան մեզնից հեռացավ ՀԵՐՈՍ Արայիկ Խանդոյանը: Մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման և բռնակալական համակարգից ազատման համար: Կորուստն անդառանալի է, ցավը անչափ խոր:
Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց անգամ, որ այսօր մենք ահռելի սուգ ունենք: Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե: Հայրենասիրությունն այստեղ արդեն ընկրկեց ու տեղը զիջեց այն իրողությանը, որում այլևս ապրելու ենք…
Խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, հիշատակդ վառ կպահենք, անկախ ամեն ինչից…»: