Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.

Արթուր Սաքունցի հարցադրումը` ՀՔԾ-ին

131
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 21:25
Արթուր Սաքունցի հարցադրումը` ՀՔԾ-ին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դատարանի շենքում «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ, ձեռնաշղթայված վիճակում բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցները, և հատկապես ուղեկցող ջոկի հրամանատարը, ի՞նչ պատասխանատվության են ենթարկվել, ի՞նչ բնույթի, և քանի՞սն են դեռևս գտնվում ծառայության մեջ։

ՀՔԾ֊ի կողմից այդ բռնությունների և ծեծի փաստով քննությունն ավարտե՞լ է, թե՞ ոչ»։