Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ի համերգին ներկայացրել է կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչել են առաջին անգամ: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես է եկել ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալին(Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրել է Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը և Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) , ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի Դուետ- կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի և լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունները: Երեկոյին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ): Գերվասիո Տարագոնա Վալին առանձնահատուկ շեշտել է՝ հայ ունկնդիրը բացառիկ ջերմ է: Փաստի վկայությունն այն է, որ նրան համերգի ավարտին առանց «բիս»-ի բաց չեն թողել: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ: Հիանալի հանդիսատես ունեք»,-նշել է երաժիշտը: Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիո Տարագոնա Վալին առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների: ![]() ![]() |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54


