Երևան`   +1 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Կաշխատեմ բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ծառայել». Հայկ Մարության

179
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 12:30
«Կաշխատեմ բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են ծառայել». Հայկ Մարության

Լրագրողների հարցին՝ արդյոք պատրա՞ստ է նորանշանակ քաղաքապետն աշխատել քաղաքապետարանի նախկին պաշտոնյաների հետ, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ծառայել, կաշխատեմ: Ճիշտ է, մինչ օրս աշխատանքներ եղել են, գործեր են արվել, բայց ես համարում եմ, որ մինչև այս օրը, այս ընտրութունները, դրանք ծառայություն չեն եղել: Ուստի, եթե նրանք չունեն օրենքի հետ խնդիրներ և պատրաստ են ծառայել քաղաքացիներին, ես կաշխատեմ: Նրանց բոլորի հետ լինելու է անհատական մոտեցում»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ ավագանու անդամները պետք է որոշում կայացնեն և քվեարակեն, թե նրանցից ով է շարունակելու աշխատանքը: