Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Ովքե՞ր են Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նախագահները

153
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 12:05
Ովքե՞ր են Երևանի ավագանու մշտական հանձնաժողովների նախագահները

Այսօր, նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահները:

Այսիպսով, Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Աշոտ Մնացականյանը, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Սաթենիկ Մկրտչյանը, Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արսեն Կարապետյանը, իսկ Իրավական հարցերի մշտական հանձնաժողովինը՝ Արուսյակ Ջուլհակյանը։

Նշենք, որ նրանք բոլորը «Իմ քայլը» դաշինքի անդամներ են:

Հիշեցնենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: