Ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում
![]() Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ: Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսականպետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպածիրադարձության պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00: Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որը կներկայացնի ֆրանկոֆոնգրականություն: Մասնավորապես, կներկայացվեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ 2017-18 թթ.ընթացքում Շուշանիկ Թամրազյանի կողմից թարգմանված «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչուն», «Գիշերային թռիչք», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» գրքերը: Ցուցահանդես-տոնավաճառին կներկայացվեն նաև հրատարակչության «Սասնա Ծռեր» ֆրանսերեն և հայերեն գիրքը(թարգմանությունը՝ Աիդա Չարխչյան), ինչպես նաև ճանաչված մանկագիր Յուրի Սահակյանի «Նապո չորրորդ»ֆրանսերեն թարգմանված ստեղծագործությունը: Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին՝ ֆրանսիացիաշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց ևերկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանումհոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիա յի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպվում է այսցուցահանդեսը: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
