Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ չարժե արտահերթ անել». Լևոն Բարսեղյան

168
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 10:55
«Ե՞րբ և ինչպե՞ս հասկացաք, որ չարժե արտահերթ անել». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, որ մտահոգ եք, թե չեղած կուսակցական համակարգով ո՞նց ենք գնում արտահերթ ընտրության, երկու հարցի պատասխան ճարեք էլի.

1. 1990 և 1995-ին կուսակցությունները կայացած էի՞ն։

2. 2019-ի մայիսին արդեն կայացած կլինե՞ն, թե ոչ, ապա մոտավորապես ե՞րբ կայացած կլինեն։

բոնուս՝

- Էս հունիսին չէի՞ք տեղեկացել, որ մեկ տարում պիտի արտահերթ լինի, դե՞մ եք եղել, արտահայտվե՞լ եք։ Հնարավոր է, որ դեմ չեք եղել, նույնիսկ պահանջել եք (խոսքը ՀաԲաԴաշի անդամների մասին չէ)։ Այդ դեպքում կուզեմ հասկանալ՝ երբ և ինչպես հասկացաք, որ չարժե արտահերթ անել»։