Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

196
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 23:15
Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորվեց:

Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է նրա պաշտպան Կարեն Բատիկյանը:

Վերջինս հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին, արագ նստել է մեքենան և հեռացել:

Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Սամվել Մայրապետյանը նույնպես դատարան էր բերվել՝ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում:

Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Մայրապետյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից: