Երևան`   +3 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Մարդիկ նախկինում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին «կրիշա» են ունեցել, հիմա մնացել են անտերի կարգավիճակում». Ոսկան Սարգսյան

165
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 18:25
«Մարդիկ նախկինում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին «կրիշա» են ունեցել, հիմա մնացել են անտերի կարգավիճակում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում շարունակվում է պետական պաշտոնյաների, խոշոր գործարարների կողմից քաղաքական տանիքների որոնումը: Մարդիկ նախկինում ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին «կրիշա» են ունեցել, համապատասխան վերաբերմունք ցուցաբերել, հիմա մնացել են անտերի, անպաշտպանի կարգավիճակում: Դպրոցների, անտառտնտեսությունների, բժշկական հիմնարկների տնօրեններին, կայացած բիզնեսների տերերին շտապ հարկավոր են ամուր «կրիշաներ»: