Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մրգաշատի մանկապարտեզի տնօրենը ոստիկաններին հայտնել է, թե կասկածներ ունի, որ երեխաների սպասքը թունավորված է

517
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 16:30
Մրգաշատի մանկապարտեզի տնօրենը ոստիկաններին հայտնել է, թե կասկածներ ունի, որ երեխաների սպասքը թունավորված է

SHAMSHYАN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ժամը 12։30-ի սահմաններում Մրգաշատ գյուղի բնակիչ՝ 58-ամյա Սեյիլյա Սեդրակյանը ոստիկանության Մեծամորի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 13։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գյուղի մանկապարտեզի խոհանոցի մուտքի դռան ապակին կոտրել են, մտել խոհանոց, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ս. Սեդրակյանը, ով նշված մանկապարտեզի տնօրենն է, մանկապարտեզ ժամանած ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խմբին՝ բաժնի պետ Ֆրանգյանի գլխավորությամբ, հայտնել է, որ ինքը ունի կասկածներ, որ հնարավոր է՝ խոհանոց մտած անձը կամ անձինք թունավորած լինեն երեխաների համար նախատեսված սպասքը։