«Եթե հանճարներ լինում են, ապա ես դրանցից մեկն եմ». այսօր Ջոն Լենոնի ծննդյան օրն է
![]() Ջոն Լենոնն այսօր կդառնար 78 տարեկան: Ամեն տարի հոկտեմբերի 9-ը ողջ աշխարհը նշում է 20-րդ դարի մեծագույն երաժիշտ-երգահաններից մեկի, բրիտանական լեգենդար «The Beatles» խմբի համահիմնադրի ծննդյան օրը: Ջոն Լենոնը ծնվել է 1940թ. Լիվերպուլում: Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ջորջ Հարիսոնի, Ռինգո Սթարի «The Beatles» խումբը համաշխարհային երաժշտության մեջ հեղաշրջում առաջացրեց: «Եթե դու կանգնած ես անդունդի եզրին ու երկմտում ես՝ թռչե՞լ, թե ոչ: Թռի՛ր»,- ասել է երաժիշտը: Ըստ Բի-Բի Սի-ի՝ 2002 թվականի անցկացրած հարցման՝ Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում 8-րդն է: «The Beatles»- ը զգալի ազդեցություն ունեցավ ռոք երաժշտության վրա, և մասնագետների կողմից ճանաչվեց որպես 20-րդ դարի ամենահաջող խմբերից մեկը, և սկսվեց «Բիթլամանիա» կոչվող երևույթը, երբ երկրպագուները գոռուն-գոչյուններով դիմավորում էին նրանց, ամենուր սիրում և կատարում նրանց երգերը։ Ջոն Լենոնը սպանվեց իր մոլի երկրպագուի՝ Մարկ Դևիդ Չեփմենի գնդակից՝ 1980թ. դեկտեմբերին Նյու Յորքում: «Իմ մի կեսը մտահոգվում է, որ ես սովորական անհաջողակ եմ, մյուս կեսս ինձ Աստված է երևակայում»,- ասում էր Ջոն Լենոնը: |

Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
99Երեկ, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
135Երեկ, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
118Երեկ, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
105Երեկ, 10:36
Բանաստեղծ Արմեն Հակոբյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
121Երեկ, 04:12
Երգչուհի Շուշան Պետրոսյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
86Երեկ, 00:54
