Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի մասին

343
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 23:05
Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 30-ի «Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N79-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N1 արձանագրությունը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 102-րդ կետի համապատասխան՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին, Երևանի ավագանու նստավայրում՝ Երևանի Արգիշտի փողոցի 1 հասցեում, 5-րդ հարկում, ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը՝ հետևյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձևավորում։
2. Երևանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։
3. Հանձնաժողովների կազմավորում։
4.Հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրում։
5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: