Չնայած պատժամիջոցներին՝ Կիմ Չեն Ինը Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom-ով
![]() Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հոկտեմբերի 7-ին Փհենյանում ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման է գնացել Rolls-Royce Phantom մեքենայով, գրում է The Drive-ը (պատկանում է ամերիկյան Time ամսագրին)՝ ուսումնասիրելով բանակցություններին հյուսիսկորեացի ղեկավարի ժամանման տեսագրությունը: The Drive-ը նշում է, որ Կիմ Չեն Ինը ժամանել է Mercedes-Maybach Pullman Guard զրահապատ լիմուզինով (դրան ուշադրություն է դարձել նաև CNN հեռուստաալիքը): «Այն, որ Rolls-Royce-ը ցուցադրվել է Փոմփեոյի հետ հանդիպաման ժամանակ, պատահականություն չէ: Այդպիսով Հյուսիսային Կորեան ցուցադրեց իր անհնազանդությունը պատժամիջոցային ռեժիմին»,- ասվում է հոդվածում: CNN-ն, իր հերթին, գրում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունների կողմից նման մեքենայի ձեռքբերումը պատժամիջոցային ռեժիմի խախտում է: |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
