Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.

«Քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն». Դերենիկ Մալխասյան

153
Երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2018 թ., 19:05
«Քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրեցի հանրապետական կա, երկար տարիներ պատգամավոր է եղել՝ դեռ Տեր-Պետրոսյանի շրջանից։ Դոշով ու բռունցքներով պաշտպանել է Տեր-Պետրոսյանի իշխանությունը։
Հրապարակային հայտարարում էր, որ Լևոնն իր պապան է։ Հետո Լևոնի տեղն եկավ Ռոբերտը։ Մեր հանրապետականն իրեն չկորցրեց՝ հավատարմության երդում տվեց Ռոբերտին ու սկսեց հայտարարել է, որ Քոչարյանն է իր պապան։ Կոլեգաներից մեկը չէր դիմացել ու հարցրել էր, այ ․․․․
- Բա մի ժամանակ Լևոնն էր պապադ, էդ ո՞նց հիմա Ռոբը դառավ։
Սա էլ, թե քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տեղի է ունեցել պապաների փոփոխություն։
Ասածս ինչ է, ինչպե՞ս անենք, որ պապա փնտրող քաղաքական որբուկներին չխրախուսենք ու քաղաքական դաշտից մաքրենք»։