Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Դիմում եմ նրանց, ովքեր զբաղվում են ֆրանկոֆոնյայի գագաթնաժողովին նվիրված միջոցառման հետ կապված հարցերով». Արտավազդ Եղոյան

994
Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 23:35
«Դիմում եմ նրանց, ովքեր զբաղվում են ֆրանկոֆոնյայի գագաթնաժողովին նվիրված միջոցառման հետ կապված հարցերով». Արտավազդ Եղոյան

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ նրանց, ովքեր զբաղվում են ֆրանկոֆոնյայի գագաթնաժողովին նվիրված միջոցառման հետ կապված հարցերով։
Քանի-որ չի հաջողվում կոմպետենտ որևէ մեկի հետ կապ հաստատել, առաջարկում եմ՝
Արա Գևորգյանը նոր երգ է գրել, նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին, հենց մահվան գիշերը։ Այն արդեն ձայնագրվել է հայերեն՝ Մաշա Մնջոյանի, ֆրանսերեն՝ Ադամ Բառոյի կատարմամբ։
Կա նաև գործիքավորումը օրկեստրի համար։ Կարծում եմ, որ վատ նվեր չի լինի, եթե միջոցառմանը մասնակցող երգիչները կատարեն այն, ի նշան մեր երախտագիտության, թէ՛, Շառլին. թէ՛ Ֆրանսիային... Սա կարող է լինել Շառլ Ազնավուրի ,, Քեզ համար Հայաստան,, 88 - ի երկրաշարժին նվիրված երգի նման , մեր պատասխանը, մեր կարծիքով...
Քիչ հետո կներկայացնեմ երգի ֆրանսերեն տարբերակը։
Եթե կազմակերպիչներն հետաքրքրեց, սպասում ենք արձագանքի։ Ամեն դեպքում չի ասվի, թէ այդպիսի բան կար ինչու՞ չասեցիք...
Ասում ենք...
Եթե հնարավոր է, ով կարող է, թող տարածի։
Նախապես շնորհակալ եմ»: