«Որդիներ կան, որոնց անունով ազգն է ներկայանում». այսօր Բեկորի` Աշոտ Ղուլյանի ծննդյան օրն է
![]() «Որդիներ կան, որոնք ազգի անունից են ներկայանում, և որդիներ, որոնց անունով ազգն է ներկայանում»,- Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի խոսքերն են: Հերոսն այսօր կդառնար 59 տարեկան: Շուշիի ազատագրման ժամանակ նրա վաշտն առաջինն է մտել Շուշի: Աշոտին Բեկոր սկսեցին անվանել, երբ 5 հոգով Շահումյանից Ստեփանակերտ զենք էին տեղափոխում, տղաներից 4-ի անունն Աշոտ էր: Տարբերելու համար որոշում են այլ կերպ կոչել: Աշոտն այդ ընթացքում ինքնաշեն զենքերը փորձարկելիս մի քանի բեկոր էր «վաստակել». կնքեցին բեկոր (ասկոլկա): «Հայրենասիրությունն ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»: Բեկորը ծնվել է հոկտեմբերի վեցին՝ Բաքվում: Աչքի է ընկել 1991 թվականին Բաքվից Քարվաճառ ուղարկվող ռազմական շարասյան ոչնչացման ժամանակ: Մասնակցել է Ասկերան, Հադրութ, Շահումյան, Խոջալու, Քարիտակ, Լաչին և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին: Աշոտը բազմարհեստ մարդ էր՝ դերձակ, շինարար, ավտովարորդ, փականագործ: Նա հասկանում էր Արցախյան ազգային ազատագրական շարժման հենց սկզբից, որ առանց զենքի՝ ազատության չեն հասնի և ընկերների հետ միասին սկսում է պատրաստել ինքնաշեն նռնակներ, ինքնաձիգներ, հրացաններ, նռնականետեր, որոնց փորձարկումների ժամամանակ էլ 3 անգամ վիրավորվում: ԼՂՀ Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Բեկորն արժանացել է նաև «Ոսկե արծիվ» և Շուշիի ազատագրում» շքանշանների: 1992 թվականի օգոստոսի 24-ին Դրնմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում զոհվեց Աշոտ Ղուլյանը: Հերոսն ասում էր. «Ես գնում եմ, ով ուզում է, թող գա»: |

«Հայերով կհանդիպենք Էջմիածնում». Դավիթ Ամալյան
7600:30
Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն ևս իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
150Երեկ, 00:48
Պատմաբան Արեգ Սավգուլյանն իր աջակցությունն է հայտնում Մայր աթոռին (տեսանյութ)
14016.12.2025, 17:36
«Լևոն Թոքմանջյանը քանդակել է «Անլռելի զանգակատուն» պոեմը այնպես՝ ինչպես ինքն է դա տեսնում»․ Աննա Հակոբյան
16916.12.2025, 16:48
Որոշում է կայացվել Պարույր Սևակի քանդակը հեռացնել Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
14216.12.2025, 16:36
«Եթե երեխաներս ողջ են, ինչո՞ւ չեն զանգում, ասում՝ բարև, պապա». Վահագն Սիմոնյան (Պոնչո) (տեսանյութ)
11216.12.2025, 10:36
