Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մակրոնն առաջիկայում կմեկնի Բաքու

2351
Ուրբաթ, 05 հոկտեմբերի, 2018 թ., 15:40
Մակրոնն առաջիկայում կմեկնի Բաքու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում կմեկնի Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ֆրանսիական La Tribune պարբերականին:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջան այցի հրավերը Մակրոնն ստացել է Իլհամ Ալիևից, ով հուլիսի 20-ին այցելել էր Ֆրանսիա:

Ըստ տեղեկության՝ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 11-12-ը կայցելի նաև Հայաստան, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

La Tribune-ը նշում է, որ Բաքվում Մակրոնի և Ալիևի այցի հիմնական թեմաները կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու ռազմատեխնիկական համագործակցությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է ֆրանսիական Naval Group-ից Gowind, Adroit (OPV 90) նավերի գնմամբ: Պայմանագրի գինը կազմում է 400-500 միլիոն եվրո: